Իլոն Մասքը հայտարարել է «միջտիեզերական մեդիա-կայսրության» ստեղծման մասին
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասքը հայտարարել է մեդիա-բիզնեսով զբաղվելու մտադրության մասին: Նա «Թվիթեր»-ի իր էջում համառոտ թվիթ է հրապարակել՝ «Thud», իսկ ավելի ուշ բացատրել, որ դա «նոր միջտիեզերական մեդիա-կայսրության» անվանումն է: Մասքի ներկայացուցիչը նշել , որ նա չի կատակել, և Thud-ն իսկապես ընկերության անվանում է, սակայն հավելյալ բացատրութուններից հրաժարվել: Լրագրողներն արդեն պարզել են, որ դոմենների գրանցման GoDaddy տվյալների բազայում thud.com հասցեն արդեն ամրագրված է: Սակայն ձեռք բերողի մասին տվյալներ չկան: Ավելի վաղ The Daily Beast-ը հայտնել էր, որ Մասքը ցանկանում է գնել ֆեյքային նորությունների The onion կայքը, սակայն ի վերջո վարձել է նրա մի քանի առանցքային աշխատակիցների իր նոր գաղտնի ծրագրի վրա աշխատելու համար: Մասնավորապես, Մասքի թիմում աշխատում են կայքի նախկին գլխավոր խմբագիրն ու գործադիր խմբագիրը: Վերջինները հայտարերել են, որ զբաղվելու են «նոր հումորային նախագծով»:
|
«Հովհաննես Դավթյանի գոյության մասին երեկ իմացա». Անժելա Էլիբեգովա
7503:06«Տավուշում բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցչի աշխատանքից ազատել են». Ոսկան Սարգսյան
7501:18«Հասկանո՞ւմ եք, թե ինչ լավ է». Դանիել Իոաննիսյան
8100:54«Բայց ինքը որդի չունի, Վազգենչիկ». «Ո՞նց չունի, էն օրը երկու հոգու ասում էր «որդյակ»». համացանցը հեգնում է (լուսանկար)
9100:48Civic-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ
7200:24«Բագրատ Սրբազանն առհասարակ երեխա չունի». Անժելա Էլիբեգովա
8500:18