Ի՞նչ տեսք ունի այսօր «Հույսի ձեռք» հայտնի լուսանկարի տղան
1999թ. այս պատմությունն ու տպավորիչ լուսանկարը տարածվեցին ողջ աշխարհով մեկ: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ պարզվեց, որ ամերիկուհին ողնաշարի արատ ունեցող երեխա է լույս աշխարհ բերել, ով, բժիշկների խոսքով, երբեք չէր կարողանա ո՛չ քայլել, ո՛չ նույնիսկ նստել: Տղան բարդ վիրահատության ենթարկվեց: Ռիսկային վիրահատությունը հաջող ավարտ ունեցավ… և հանկարծ վիրահատության ավարտին փոքրիկ մի ձեռք սեղմեց վիրաբույժի մատը՝ կարծես աղաչելով իրեն անօգնական չթողնել: Այդ տպավորիչ պահը ֆիքսեց վիրահատությանը ներկա լուսանկարիչը: Լուսանկարը ստացավ «Հույսի ձեռք» անվանումը: Ահա այսպիսի տեսք ուներ տղան 2012-ին: Այժմ նա արդեն 16 տարեկան է: Չնայած ողնաշարի հետ կապված որոշ խնդիրներին, որոնք տղան դեռ պետք է հաղթահարի, նրան կարելի է երջանիկ մարդ համարել, ում վիրաբուժական միջամտությունը լիարժեք կյանք նվիրեց: 16-ամյա Սեմուելն զբաղվում է սպորտով և նույնիսկ մրցանակներ է ստացել բասկետբոլային խաղերին մասնակցելու համար: |
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2712:06«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ խոսնակ
3711:54Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել և լուսաբանել Փաշինյանի ասուլիսը
7210:54«Նիկոլը ստիպված շտապ ասուլիս է հրավիրել». Բաբկեն Հարությունյան
9410:18Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման թափը. «Ժողովուրդ»
11609:18Սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ
12408:24