«Ցրտահարության վտանգ կա». Հրաչ Բերբերյան
«Տարին անհարթ ա մտնում, այսինքն՝ տատանումները ցուրտ, տաք, բերում ա նրան, որ ցրտահարության վտանգ կա: Աստված տա՝ չլինի, որովհետև հայ հողի մշակն այսօր շատ խնդիրներ ունի, վարկեր և այլն»,- «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ցրտահարության և երաշտի վտանգի խնդիրը: «Պրակտիկան ցույց է տալիս, որ հատկապես ծիրանենու անկում ենք ունենում ամեն 4-5 տարին մեկ: Կարծես՝ բնությունն ստիպում է ծառը հանգստանա: Մնացած կուլտուրաների համար որևէ խնդիր չենք տեսնում»,- շարունակել է նա: Անդրադառնալով ոռոգման ջրի ու ջրամբարների խնդրին՝ մասնագետն ասաց, որ փետրվարին գրանցված տեղումները՝ ջրամբարները լցնելու մտավախությունը փարատեցին. «Ավելին, այս շեշտակի տաքացումը բերելու է ձնհալի: Թող բարի լինեն, լցնեն ջրամբարները»,- դիմելով պատկան մարմիններին՝ հավելել է նա: |
«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
4916:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7312:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
11002:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
99Երեկ, 21:54«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
14927.04.2024, 11:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
21127.04.2024, 10:30