«Միասնական ժողովուրդը միշտ ուժեղ է». «Պոլիմետալ Արմենիա»-ն դադարեցնում է հանքի շահագործման ծրագիրը
![]() «Միասնական ժողովուրդը միշտ ուժեղ է: Սա առաջին փուլն էր պայքարի, որ տվեց իր միջանկյալ արդյունքը։ Պետք է շատ ուշադիր և միահամուռ լինել՝ հնարավորինս ներգրավելով բոլոր բնակավայրերի մարդկանց նաև Լոռիում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայկական բնապահպանական ճակատ»-ն՝ անդրադառնալով «Պոլիմետալ Արմենիա»-ի հայտարարությանն, ըստ որի՝ ընկերությունը դադարեցնում է Լոռիում և Տավուշում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ու հանրային քննարկման աշխատանքները: Հիշեցնենք՝ բնապահպաններն ու լրագրողներն օրեր շարունակ բարձրաձայնում էին, որ ՍՊԸ-ի կողմից Նոյեմբերյանի սարերում հանքարդյունահանումը կործանարար հարված կլինի Նոյեմբերյանի բնությանը: «Դեբեդի ջրերով աղտոտվում են Նոյեմբերյանի տարածաշրջանի ավելի քան 1000 հեկտար այգիներ: Ծանր մետաղներով հագեցած գետի ջրով ջրով ոռոգելուց հետո ծառերի բները պնդվում են, կարծես ցեմենտած լինեն: Լոռու մարզում գործող հանքարդյունաբերական ընկերությունների մուծած բնապահպանական վճարներից առաջացած գումարից, 2017թ., առաջին և վերջին անգամ, 7 միլիոն դրամ է հատկացվել աղտոտված շրջակա միջավայրի ազդակիր Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքներին, որպեսզի այդ համայնքներում առողջապահական և սոցիալական ծրագրեր արվեն: Այս տարի այդ նպատակով գումար չի նախատեսվել, կարծես թե Դեբեդի ջրերը զուլալվել են: Տավուշի մարզում մինչ այժմ մետաղական հանքավայրեր չեն շահագործվել, և հիմա այդ «բացն» ուզում են վերացնել: Եթե Նոյեմբերյանի սարերում, Աստված չանի, հանքեր շահագործեն, սահմանամերձ, անիրավությունից հուսահատված բնակչության արտագաղթը դեպի Ռուսաստան մեծանալու է, վաղը դպրոցներում աշակերտ չենք ունենա, սահմանին՝ սահմանապահներ»,- գրել էր Ոսկան Սարգսյանը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
