Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Փոխվել է ծանրամարտի աշխարհի առաջնության մրցավայրը

581
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 15:20
Փոխվել է ծանրամարտի աշխարհի առաջնության մրցավայրը

Տարեվերջին IWF-ի պաշտոնական կայքը տեղեկացրել էր, որ ծանրամարտի 2018 թվականի աշխարհի մեծահասակների առաջնությունը պետք է կայանա Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում։ Մրցավայրը, սակայն փոխվել է։ Առաջնությունը կկայանա Ղազախստանի Կարագանդա քաղաքում։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ծանրամարտի ֆեդերացիային մոտ կանգնած աղբյուրը՝ նշելով, որ պաշտոնապես այդ մասին կհայտարարվի մոտ ժամանակներս։ Առաջնության ժամկետները չեն փոխվելու։ Այն կկայանա նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը:

Հիշեցնենք, որ սա առաջին մեկնարկը կլինի Հայաստանի մեծահասակների հավաքականի համար, որը որակազրկված է մեկ տարով՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, հայտնել էր, որ օգոստոսի 20-ից հետո մեր հավաքականն ազատ է և կարող է մասնակցել միջազգային բոլոր մրցաշարերին։