Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Թրամփը մտադիր է պաշտոնից ազատել ԱՄՆ գլխավոր դատախազին

811
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 10:45
Թրամփը մտադիր է պաշտոնից ազատել ԱՄՆ գլխավոր դատախազին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, «ռուսական միջամտության» մասին հետաքննության շրջանակներում, մտադիր է պաշտոնից ազատել գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին, հաղորդում է Vanity Fair-ը: Պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ նրան կփոխարինի Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավար Սքոթ Պրյուիթը:

CNN հեռուստաալիքն էլ երեկ հայտնել էր, որ Դոնալդ Թրամփը մոտ ապագայում կարող է պաշտոնից հեռացնել նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականին և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահն ազատել էր Ռեքս Թիլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից: