Երևանում երկու անձի դանակահարության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևանի երկու բնակիչների դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 2018 թվականի մարտի 14-ին, ժամը 00:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1984թ. ծնված երկու երիտասարդ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: |
Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
12816:24Թուրքիայում ավտոբուսը գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)
17215:36Մեքենան Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում
9609:36Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի (տեսանյութ)
240Երեկ, 16:48Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
240Երեկ, 11:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
14201.05.2024, 17:36