Մեծ Բրիտանիան «Սկրիպալի գործով» ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ կհրավիրի
2240
Չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ., 17:15
![]() Լոնդոնը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման հարցով: «Մեծ Բրիտանիան կոչ է անում ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստ հրավիրել, որպեսզի խորհրդի անդամներին տեղեկացնի Սոլսբերիում նյարդապարալիտիկ նյութի կիրառմամբ հարձակման հետաքննության մասին»,- Twitter-ի իր էջում հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բացատրություն էր պահանջել ՌԴ-ից՝ նշելով, որ Սկրիպալը թունավորվել է նյարդային համակարգը կաթվածահար անող շատ ուժեղ նյութով, որը մշակվել է Ռուսաստանում: ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովն էլ հայտարարել էր, թե Ռուսաստանը որևէ կապ չունի դրա հետ: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
