Թրամփը ևս Ռուսաստանին մեղադրել է Սկրիպալին թունավորելու համար
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնն աջակցում է Ռուսաստանի հասցեին ուղղված մեղադրանքները, որոնց համաձայն՝ Մոսկվան կապ ունի Մեծ Բրիտանիայում բնակվող ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ, հաղորդում է The Guardian-ը: «Կարծում եմ, որ բրիտանացիներն ապացույցներ ունեն և Ռուսաստանը մեղավոր կճանաչվի: Չգիտեմ՝ արդյոք նրանք արդեն եկե՞լ են այդ եզրահանգմանը: Երբ հստակ ապացույցներ լինեն, և մենք դրանք հաստատենք, կմիանանաք Ռուսաստանի հասցեին ուղղված մեղադրանքներին»,- ասել է Թրամփը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան չի պատասխանի Մեծ Բրիտանիային՝ նշելով, որ «նախքան վերջնագիր ներկայացնելը, Մեծ Բրիտանիան պետք է կատարի միջազգային իրավունքի սահմանված իր պարտավորությունները»: Դրանից մեկ օր առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ ռուս հետախույզն ու նրա դուստրը թունավորվել են ննյարդային համակարգը կաթվածահար անող շատ ուժեղ նյութով, որը մշակվել է Ռուսաստանում: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
