Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները: «Իրանի գործողություններն ու քաղաքականությունը, ներառյալ՝ բալիստիկ հրթիռների մշակումը, միջազգային ահաբեկչության սատարումն ու մարդու իրավունքների խախտումը, նախկինի պես սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և ԱՄՆ-ի տնտեսության համար»,- ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ: Նշվում է, որ Թրամփի նոր հրամանագիրը չի անդրադառնում ավելի վաղ «միջուկային ծրագրի» շրջանակներում չեղարկված պատժամիջոցների վրա: ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ուժի մեջ են մնում միայն այն սահմանափակումները, որոնք կապված չեն Իրանի միջուկային զենքի հետ: Այս տարվա հունվարին Թրամփը հայտարարել էր, որ համաձայնել է 4 ամսով երկարաձգել Իրանի միջուկային զենքի հարցով համաձայնագրի ժամկետը: Նա նաև հայտարարել էր, որ եթե այդ գործարքի պայմանները չփոխվեն, ապա ԱՄՆ-ն դուրս կգա այդ պայմանագրից և կվերականգնի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցային ամբողջական ռեժիմը: Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը Թրամփի այդ խոսքերը բազմակողմանի համաձայնագիրը խախտելու հուսահատ փորձեր էր անվանել: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
