«Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ԱԺ-ում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել». Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Փաշինյանին
![]() ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է 2rd.am-ի հարցերին. - Պարոն Սողոմոնյան, մարտի 3-ին ՀՀ ԱԺ-ն ընտրեց Հանրապետության 4-րդ նախագահին: Ինչպես հայտնի է, նրա երդմնակալության արարողությունը կայանալու է ապրիլի 9-ին՝ խորհրդարանի հատուկ նիստում: Ռոբերտ Քոչարյանը ներկա լինելո՞ւ է այդ արարողությանը: - Այս հարցով ինձ արդեն բազմաթիվ լրագրողներ են դիմել: Ոչ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի գտնվելու է արտերկրում: - Մի քանի օր առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին: Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված նրա այդ նախաձեռնությունը: - Անկեղծ ասած, Փաշինյանի գործողություններն ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
