«Հռետորաբանություն՝ ընտրությունների նախաշեմին». Պենտագոնի ղեկավարը՝ Պուտինի ելույթի մասին
![]() ԱՄՆ պաշտպանության ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղղված ուղերձն իրեն հիասթափեցրել է, բայց չի զարմացրել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին: Պենտագոնի ղեկավարը, ում խոսքը մեջբերում է ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը, լրագրողների հետ կիսվել է ՌԴ նախագահի ելույթի մասին իր տպավորություններով՝ ինքնաթիռում Օման ուղևորության ճանապարհին: «Ես դա հիասթափություն կանվանեի, սակայն զարմացած չեմ: Այժմ մենք կարող ենք դա դիտարկել որպես հռետորաբանություն՝ ընտրությունների նախաշեմին»,- ասել է Մեթիսը: Նա նաև պնդել է, որ Ռուսաստանի ռազմական ներուժում որևէ փոփոխություն չի նկատել: Նրա խոսքով՝ «Պուտինի նշած համակարգերից յուրաքանչյուրի մասին վաղուց արդեն հայտնի է»: «Չեմ կարծում, թե նրանք կարող ենք փոխել ռազմական հավասարակշռությունը»,- ընդգծել է Պենտագոնի ղեկավարը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
