Ամերիկացի սկանդալային գործարարը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել
Բրուքլինի դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել գործարար Մարթին Շքրելիին ֆինանսական խարդախությունների և ներդրողներին խաբելու համար, փոխանցում է BBC-ն: 34-ամյա տղամարդը դատավճռի կայացման ժամանակ արտասվել է: Հեջ-հիմնադրամների (երաշխիք) ավագ մենեջերի անունը հայտնվել էր Թերթերի էջերում 2015թ., երբ Շքրելիի Turing Pharmaceuticals ընկերությունը բարձրացրել էր դեղամիջոցների գները: Turing Pharmaceuticals-ը մեկ դեղահաբի համար մինչև 750 դոլար էր նշանակել, ինչը բուժումն անհասանելի էր դարձրել բազմաթիվ հիվանդների համար: Երբ անցած տարվա օգոստոսին նրան մեղավոր ճանաչեցին, գրավի դիմաց մինչ դատավճռի կայացումն ազատ արձակեցին: Սակայն մեկ ամիս անց նա սոցցանցերում իր հետևորդներին առաջարկեց 5 հազար դոլար, եթե վերջիններն իրեն բերեն ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի մազափունջը, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում ակտիվորեն քննադատում էր գործարարին: Այդպիսով, դատարանը եզրահանգման է եկել, որ Շքրելին կարող է վտանգ ներկայացնել հասարակության համար: |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06