«Իմ նկարչությունն ալ ինքնակենսագրական է, բայց դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի». այսօր Ժանսեմի ծննդյան օրն է
![]() Նկարչությունն իմ կյանքն է, ապրելակերպը: Իմ նկարչությունն ալ ինքնակենսագրական է, բայց նախ հիշենք, որ դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի… Ժանսեմ
Հովհաննես Սեմերջյանը (Ժանսեմ) ծնվել է Սելեզում, Բրուսայի մոտ, մետաքսագործի ընտանիքում: 1922-ին հալածանքների երկյուղից նրանց ընտանիքը գաղթում է Հունաստան: Ամուսնու վախճանվելուց հետո, մայրը՝ 1931-ին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում: Հովհաննեսի մասնագիտական առաջին դպրոցն է դառնում Մոնպառնասի ազատ ակադեմիաները (1934-1936թթ.): 1938-ին նա ավարտում է Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը: Ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում: Սկսել է ցուցադրվել 1944-ից «Անկախների սալոնում» «Ջութակահարը» նկարով: Ստեղծագործության առաջին շրջանում հանդես է եկել զուտ ազգային թեմաներ շոշափող գործերով՝ «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում» և այլն: Այդ գործերի մի մասը այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական արվեստի թանգարանում: Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից՝ մայր ժողովրդի մեծ արհավիրքից: Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ՝ թշվառների նկարիչ: 1956-ին Ժանսեմը ընտրվում է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ, իսկ 1958-ին Մեքսիկայում շահում է Կոմպարեզոն: Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ՝ Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում և այլուր: Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի հետ նրա գործերը ներկայացվել են նաև Մոսկվայում: Ժանսեմի կտավներից շատերը հանգրվան են գտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում ու անհատական հավաքածուներում: Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին: 2001-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելել է Հայաստան և 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը՝ բաղկացած 34 կտավներից նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին: Վախճանվել է 2013-ի օգոստոսին: |

Բրազիլիայում գտել են Անրի Մատիսի՝ 2025-ին գողացված աշխատանքները (տեսանյութ)
84018.08.2026, 22:35
Դանիայում ֆուտբոլի դաշտի տակ հայտնաբերվել է միջնադարյան պահպանված եկեղեցի
83718.08.2026, 22:11
Առաջին ուշագրավ գտածոները՝ Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
15718.08.2026, 21:42
«Ինձ այնքան չեն հուզում պատմությունը կեղծող թուրքերը, որքան հայախոս մոլախոտերը». Արշակ Զաքարյան
17418.08.2026, 02:06
«Կբարձրացնե՞ք Դադիվանքի, Գանձասարի հարցը». Աննա Գրիգորյանը՝ Սիսակ Գաբրիելյանին (տեսանյութ)
13417.08.2026, 13:42
«Հետաքրքիր, յուրօրինակ ու ֆենոմենալ տիպ է եղել Ազնավուրը». Գոռ Մադոյան
15417.08.2026, 02:06



