«Տառ առ տառ իրականացնում են օտարի պահանջները` կապված Հայ Եկեղեցու հետ». Հայր Հովհաննես Թորգոմյան
![]() Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրել է․ «Թերևս դժվար է տրամադրել քեզ մեկնաբանելու կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցրած անձի այսօրվա արտահայտած մտքի «գոհարները», սակայն չպատասխանելն ավելի մեծ մեղք կդիտվի։ Անձը, ով տարիներ շարունակ մարդկանց մոլորեցրել է, սուտն ու կեղծիքը ճշմարտության տեղ հրամցրել, հասարակության մեջ պառակտում և բաժանություն սերմանել, այսօր իրեն համարելով նախանձախնդիր քրիստոնյա և Եկեղեցու «ճակատագրով» անհանգիստ մեկը՝ հանկարծ նույն Եկեղեցուն սկսեց մեղադրել ու դիտարկել՝ որպես արտաքին ուժերի հենակետ դառնալու միջոց։ Տեղին է հիշել Միքայել սրբազանի դիպուկ խոսքը. «Գողը գոռում է՝ բռնեք գողին»: ՔՊ կուսակցության ղեկավարը և իր կուսակցությունն իրենց խոսքով և գործով բազմիցս ապացուցել են, որ իրենք են հանդիսանում օտար ուժերի օրակարգը առաջ տանողը։ Ադրբեջանից հնչող պահանջը, թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ռևանշիստական տրամադրություն ունի, քարոզում է պատերազմ, թվացյալ «խաղաղության» խանգարողն է, նույնակերպ ձևակերպումներով պրոյեկտվում է հայաստանյան ներկա իշխանությունների գործելաոճի մեջ։ Տառ առ տառ, բառ առ բառ իրենք են իրականացնում օտարի պահանջները՝ կապված Հայ Եկեղեցու հետ։ Հարց է ծագում, ո՞վ է հիմա օտար ուժերի հենակետ. Եկեղեցի՞ն, որ պայքարում է ազգապահպանության, հայրենատիրության, մշակութային արժեքների պահպանման, կորուսյալ Արցախի և նրա ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, թե՞ նորօրյա չստացված իշխանավորներն, ովքեր ազգային, պատմական ու պահանջատիրական ճշմարտությունները համարում են դավադրություն։ Աղբյուրը` Հայր Հովհաննես Թորգոմյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
5102:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
5901:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
6000:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
99Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
120Երեկ, 23:41
