Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են Հայաստանի առաջնության 17-րդ տուրի արդյունքները

374
Կիրակի, 04 մարտի, 2018 թ., 20:25
Հայտնի են Հայաստանի առաջնության 17-րդ տուրի արդյունքները

Մարտի 4-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի հանդիպումները։ «Արարատ»-ը սեփական հարկի տակ 2։3 հաշվով պարտվեց «Ալաշկերտ»-ին։ Գոլերի հեղինակներ դարձան Էդվարդ Հովհաննիսյանը, Անդրանիկ Քոչարյանը («Արարատ»), Արտյոմ Սիմոնյանը, Օմորեգիե Օգբեմուդիա (դուբլ) («Ալաշկերտ»)։ «Գանձասար-Կապան»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկ»-ին։ Գոլի հեղինակ դարձավ Ալեքս Ջունիոր Քրիստիանը։ «Բանանց»-ը սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Շիրակ»-ին։ Գոլերի հեղինակներ դարձան Նորայր Գյոզալյանը, Ռումյան Հովսեփյանը և Սիբո Կվասին։