Աշխարհի ամենամեծ լքված երկնաքերի պատմությունը
Բանգկոկի Սատորն շրջանում վեր է խոյանում 49 հարկ և 185 մետր երկարություն ունեցող յուրահատուկ մի երկնաքեր՝ Սատորնի յուրահատուկ աշտարակը (Sathorn Unique): Այն, սակայն, հռչակ է ձեռք բերել ոչ թե իր յուրահատկությամբ, այլ՝ լքվածությամբ: 1990-ականների Թայլանդն ապրել է իր պատմության տնտեսական աճի ամենածաղկուն ժամանակաշրջանը: Այդ ժամանակահատվածում Բանգկոկն սկսել է ի ցույց դնել իր կայունությունը՝ կառուցելով բարձրահարկ շինություններ: Սակայն 1997-ի ասիական տնտեսական ճգնաժամը վերջ է դրել երկրի տնտեսության բուռն զարգացմանը: Փողն արժեզրկվել են բառացիորեն մի գիշերվա ընթացքում: Այս հանգամանքն էլ հենց դարձել է աշխարհի ամենագեղեցիկ երկնաքերներից մեկի շինարարության դադարեցման պատճառներից մեկը: 49-հարկանի շինությունը նախատեսված է եղել 600 բնակարանի համար, որտեղ պետք է ապրեր երկրի էլիտան և տեղակայվեին հայտնի ընկերությունների աշխատավայրերը: Սակայն այժմ այն օրըստօրե քայքայվում է, ու թեև այնտեղ մտնելն արգելված է ու վտանգավոր, այնուամենայնիվ, այն հանդիսանում է էքստրիմի ու լքված շինությունների սիրահարների սիրված վայրերից մեկը: Դրա վերևի հարկերում պետք է լինեին խաղատներ ու թանկարժեք ռեստորաններ, իսկ ամենավերին հարկում պետք է լիներ լողավազան՝ դեպի քաղաք բացվող հիանալի տեսարանով: Շինությունը նախագծել է հայտնի ճարտարապետ Ռանգսան Թորսուվանը: 1990-ին մեկնարկած նախագծի ղեկավարն է եղել Sathorn Unique Co. Ltd ընկերությունը, ֆինանսավորողն է եղել Thai Mex Finance and Securities Company-ն: Սակայն 1993-ին վիճահարույց հանգամանքներում ձերբակալվում է Ռանգսանը: Նրան մեղադրում են Գերագույն դատարանի նախագահի մահափորձ կազմակերպելու համար: Միայն 17 տարի անց նա արդարացվում է, սակայն նա այլևս ի վիճակի չի լինում ինչպես հարկն է ֆինանսավորել իր նախագծերն, աշտարակի շինարարությունն էլ ընթանում է դանդաղումներով՝ միջոցների սղության պատճառով: 1997-ին ասիական ֆինանսական ճգնաժամի պատճառով փլվում է նաև Բանգկոկի անշարժ գույքի շուկան, այն ֆինանսավորող ընկերությունները սնանկանում են, քաղաքում անավարտ է մնում ավելիք ան 300 բարձրահարկ նախագիծ: Տնտեսության վերականգմանը զուգահեռ դրանց մեծ մասի շինարարությունն ավարտին է հասցվել, սակայն Սատորնի յուրահատուկ աշտարակն այդպես էլ մնում է «ուրվական-աշտարակների» շարքում: Այնինչ, ըստ հաշվումների՝ շինության 80-90%-ը պատրաստ է և հիմա էլ այն գնահատվում է որպես անվտանգ: |
Իրանի նախագահը խոստովանել է, որ Իրանն ու Եվրոպան սպառնում են իրենց
3918:06Հրապարակվեց Արմեն Գրիգորյանի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը (տեսանյութ)
4617:36«Նրա արարքն իսկապես հերոսական էր»․ Արմեն Մուրադյան
4917:24«Չի կարելի սա թույլ տալ»․ Լուսինե Հարոյան
5817:00«Դուք չգիտեք, թե ինչ է պետությունը»․ Տիգրան Պետրոսյան
6316:24«Նարեկ Մալյանը սեպտեմբերի 19-ին ազատ կարձակվի»․ Ռուբեն Մելիքյան
6115:18