Սումգայիթի ջարդեր. 30 տարի անց
1988 թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների հրահանգով սկսվեց հայ բնակչության ջարդ, որն ուղեկցվեց անմարդկային դաժանությամբ, ինչպես նաև հայերի ունեցվածքի թալանով ու ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում սպանվեց ավելի քան 100 մարդ, վիրավորների թիվը տասնյակների էր հասնում: Խաղաղ հայ բնակչության կոտորածն իրականացվեց աննկարագրելի դաժանությամբ. սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, դիակներն այրել էին: Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց՝ պաշտպանելու կոտորվող հայ բնակչությանը: Նման թողտվության և անպատժելիության պայմաններում ադրբեջանական հրոսակներն իրագործեցին իրենց տրված հրամանը… Սումգայիթի, ապա 1990 թվականի հունվարի Բաքվի ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, ոչ այլ ինչ էին, քան պատասխան Արցախի հայ բնակչության խաղաղ ցույցերի՝ հանուն ինքնորոշման իրենց իրավունքի իրացման: 1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունվել է Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև: |
Փաշինյանը Գավառում հանդես է գալիս դասախոսությամբ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2612:30Բագրատ Սրբազանի ուղերձը՝ Կիրանցից․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3512:24«Մի օր մեր այս զինվորականներն էլ ազատ կարձակվեն»․ Արսեն Բաբայան
3812:18«Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել»․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)
4812:00«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան
5611:48«Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան
5811:24