Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Բանանց»-ը բրազիլացի ֆուտբոլիստ է ձեռք բերել

759
Երկուշաբթի, 26 փետրվարի, 2018 թ., 18:20
«Բանանց»-ը բրազիլացի ֆուտբոլիստ է ձեռք բերել

Երևանի «Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել երիտասարդ բրազիլացի հարձակվող Ֆագներ Սանթոս Դա Պաիշաոյի հետ: 1998 թվականի հունիսի 22-ին ծնված ֆուտբոլիստը «Բանանց» է տեղափոխվել բրազիլական «Կոլորադո Աթլետիկո»-ից:

«Սանթոսը լավ որակներ ունեցող հեռանկարային ֆուտբոլիստ է: Փորձի պակաս ունի, որը կլրացնենք «Բանանցի» երկրորդ և առաջին թիմում խաղերով: Աչքի է ընկնում ոչ ստանդարտ գործողություններով, ինչը շատ կարևոր է հարձակման գծում»,- նշել է «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Պետք է առավելագույն ուժերս ներդնեմ մարզումների ժամանակ, որպեսզի արդարացնեմ մարզչի սպասելիքները և օգնեմ, որպեսզի «Բանանց»-ը հաղթանակներ տանի»,- ասել է 19-ամյա ֆուտբոլիստը:

Սանթոսը «Բանանց»-ին էր միացել Անթալիայում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ: