Տիգրան Պետրոսյանն ընթանում է «Աէրոֆլոտ օփեն»-ի 2-րդ հորիզոնականում
454
Կիրակի, 25 փետրվարի, 2018 թ., 15:15
![]() Մոսկվայում շարունակվում է «Աերոֆլոտ oփեն» մրցաշարը։ Փետրվարի 24-ին կայացել է հինգերորդ տուրը, որից հետո առաջատարների խմբում ընթացող Տիգրան Պետրոսյանը 4 միավորով այս պահին 2-րդն է։ Միանձնյա առաջատարը Վլադիսլավ Արտեմիևն է՝ 4․5 միավորով։ Գաբրիել Սարգսյանն իր ակտիվում ունի 3․5 միավոր և հանդես կգա հինգերորդ խաղատախտակին՝ ուժերը չափելով մոլդովացի գրոսմայստեր Վիկտոր Բոլոգանի հետ, ում հետ Տիգրան Պետրոսյանի խաղը չորրորդ տուրում ավարտվել էր ոչ-ոքի։ Մեր մասնակիցներից երկուսը՝ Մանուէլ Պետրոսյանն ու Արման Միքայելյանը, վեցերորդ տուրում կմրցեն միմյանց դեմ։ B խմբի մասնակիցներից Տիգրան Հարությունյանն ու Տիգրան Քոթանջյանը կայացած հինգ տուրերի արդյունքում 4 միավորով կիսում են 6-9-րդ տեղերը։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
