Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Բռնցքամարտ․ Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակչում է

386
Կիրակի, 25 փետրվարի, 2018 թ., 00:05
Բռնցքամարտ․ Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակչում է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին Հայաստանը ներկայացնող գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ: Մեր մարզիկը կիսաեզրափակչում 5:0 հաշվով հաղթել է Չինաստանի ներկայացուցչին: Ոսկե մեդալի համար Հովհաննիսյանը վաղը կմրցի բուլղարացի մարզիկի հետ: Քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտություն են կրել: