Ծխելու դեմ պայքարն ունի պատկերանշան
Ծխելու դեմ պայքարի շարժումն այսուհետև կընթանա հանրության շրջանում հավանության արժանացած պատկերանշանով, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Այն պաշտոնապես ներկայացնելով՝ ՀՀ ԱՆ առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը կարևորել է, որ հանրային վայրերում ծխելն արգելող այս պատկերանշանը, հավանության արժանանալով նաև սոցիալական ցանցերում, մեծ տարածում է ստացել։ «Ստեղծարար այս խումբն իսկապես նորարարական մոտեցում է ցուցաբերել և ներքին համոզվածությամբ ու հոգի դնելով է այս գործն արել»,-ասել է Ալեքսանդր Բազարչյանը։ «Դոպինգ» ստեղծագործական ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Սիմոնյանի խոսքով՝ խորհրդանշանի ստեղծման գաղափարը ծնվել է անցած տարվա մայիսի վերջին, երբ առողջապահության նախարարությունը Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների ընթացքում շեշտեդրում էր պասիվ ծխողներին ծխից զերծ պահելու անհրաժեշտությունը։ Խորհրդանշանի ստեղծման գաղափարախոսությունը ներկայացվել է «Դոպինգ» կազմակերպության նկարահանած տեսահոլովակով։ Հայաստանում ծխում է բնակչության 27,9 տոկոսը, մնացած 72,1 տոկոսը հասարակական վայրերում և տներում դառնում են պասիվ ծխողներ։ Հաշվի առնելով ճանապարհային երթևեկության նշանների նկատմամբ զգուշավորության բարձր մակարդակը՝ մուտքն արգելող նշանի վրա արտահայտվել է ծխողների և պասիվ ծխողների տոկոսային համակցությունը։ Արդյունքում ստեղծվել է հասարակական վայրերում ծխելն արգելող այս նշանը։ Լինել պասիվ ծխող, թե ակտիվ չծխող՝ որոշումը ձերն է։ Պատկերանշանը որպես նվեր ընդունելու «Դոպինգի» առաջարկը սիրով ընդունվել է նախարարության կողմից։ Նշենք, որ պատկերանշանը հաջողություն է գրանցել ինչպես տեղաբնակ, այնպես էլ զբոսաշրջիկներից կազմված ֆոկուս խմբերում։ Այն արժանացել է նաև Երևանի մի խումբ հանրային սննդի օբյեկտների հավանությանը, իսկ առանձին փաբեր նույնիսկ այդ պատկերանշանով «առանց ծխախոտի» օրեր են կազմակերպել։ Այս պատկերանշանն անցած տարվա նոյեմբերին կայացած Երևանի արտաքին գովազդի փառատոնում արժանացել է մրցանակի՝ բարձր գնահատական ստանալով միջազգային փորձագետների կողմից։ Հեղինակները պատրաստվում են պատկերանշանը ներկայացնել մի շարք գովազդային հեղինակավոր փառատոների։ |
#AstraZeneca-ն խոստովանել է, որ #COVID_19-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել
97830.04.2024, 23:24Կիրանցում սև բերետավորները հարվածել են մի աղջկա գլխին, մյուսի՝ որովայնին
38927.04.2024, 00:30Կիրանցում բերետավորների հարձակումից հետո կանանց են տեղափոխում շտապօգնության մեքենայով (տեսանյութ)
17226.04.2024, 23:24Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
18125.04.2024, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
14519.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
55118.04.2024, 12:24