ԱՄՆ-ն հաշվարկել է պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի պաշտպանական համակարգի կորուստները
![]() ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի շրջանակներում Ռուսաստանի պաշտպանական-արտադրական համակարգի կորուստները կազմել են միլիարդավոր դոլարներ, հաղորդում է РИА Новости-ն: «Մենք կարծում ենք, որ կարողացել ենք կասեցնել ավելի քան 3 միլիարդ դոլարի գործարք: Նման գործարքների դադարեցումն, ըստ էության, պատիժ է: Ինչո՞ւ: Քանի որ դա նշանակում է, որ ավելի քիչ գումար է գնում ռուսական բյուջե: Այդպիսով, դա կարելի է հաջողություն համարել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու գործում»,- ասել է Նոյերթը: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները Ռուսաստանի հետ գործնական շփումների նվազեցման, հատկապես՝ պաշտպանական-արտադրական ոլորտում, հանձնարարական են ստացել: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
