Աղջիկներն արժեն 3-4 կով, իսկ ամուսինը կարող է կնոջը վաճառել 2 կովի դիմաց. մուքուբայ ցեղի ավանդույթները
Աֆրիկայում՝ Անգոլայի տարածքում ապրող մուքուբայ ցեղի ներկայացուցիչները մասաիների ենթատեսակ են համարվում: Նրանք աչքի են ընկում իրենց յուրահատուկ ավանդույթներով: Օրինակ, այս ցեղի մարդիկ չգիտեն իրենց տարիքը, նրանց ընդհանրապես չի հուզում իրենց բնակավայրից դուրս գոյություն ունեցող կյանքը: Մուքաբայների կնոջն ու նրա ամուսնուն արգելված է ուրիշների ներկայությամբ խոսել իրար հետ, քանի դեռ չի ծնվել նրանց առաջնեկը: Ինչպես և ուրիշ շատ այլ ցեղախմբերում, այստեղ նույնպես տղաները դաստիարակվում են որպես զինվորներ: Նրանց այլևս ոչ մի դեր հատկացված չէ: Իսկ ահա ամբողջ աշխատանքը, երեխաներին խնամելու, ընտանքը կերակրելու ողջ ծանրությունն ընկած է կանանց ուսերին: Այս հասարակությունում թույլատրված է բազմակնությունը, սակայն ամուսնանալ կարելի է միայն այլ ցեղախմբի ներկայացուցչի հետ: Երբ աղջիկը դառնում է 14 տարեկան, նրան պայմանականորեն ամուսնացնում են, ապագա խնամիները փոխանակվում են նվերներով: Սակայն ամուսնությունը դառնում է փաստացի մի քանի տարի անց: Այդ ժամանակ ամուսիններն ինտիմ հարաբերություն են ունենում ավանի հենց կենտրոնւմ: Ի դեպ, ամուսինն իրավունք ունի վաճառելու իրեն հոգնեցրած կամ այլևս պետք չեկող կնոջն, իսկ կանայք արժեն 2 կով (մոտ 2000 եվրո): Չամուսնացած աղջիկն արժե 3-4 կով: Ի դեպ, կովը մեծ արժեք ունի մուքուբայների համար և կարողության նշան է: Կովի պոչը մեծ արժեք է հանդիսանում կանանց համար: Փաթաթած պոչը ավանդույթի համաձայն մարդկանց հայացքներից թաքցնում են գլխանոցների տակ, որոնք կոչվում են օմփոթներ: Այս բարդ փաթաթանի կմախքը պատրաստում են մետաղալարերից, վերևից կապում են գլխաշորով: Առավել աղքատ ընտանիքների աղջիկները խորամանկում են և գլխանոցի տակ տարբեր առարկաներ են թաքցնում՝ դրան ծավալ տալու համար: Կանանց համար հագուկապի պարտադիր մաս է կազմում նաև պարանը՝ կապված կրծքի վրա: Նրանք նաև արտառոց վերաբերմունք ունեն ատամների հանդեպ: Վերևի կտրիչները տաշում են, իսկ ստորինները՝ կոտրում: |
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
1100:18«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
33Երեկ, 23:54«Եթե Թուրքիան Ադրբեջանի ու ՔՊ-ի հետ կոտորած սկսի, հնարավոր չի լինի հայտնել աշխարհին». Հովհաննես Իշխանյան
49Երեկ, 23:06«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
47Երեկ, 22:54«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». Վարուժան Գեղամյան
57Երեկ, 22:48Բագրատ Սրբազանի ուղերձը Հաղարծինի վանքից (տեսանյութ)
48Երեկ, 22:36