Ինդորհոկեյի «Հրազդան» ակումբը՝ Եվրոպայի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր
313
Երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ., 17:45
![]() Փետրվարի 16-ից 18-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է 2018 թվականի ինդորհոկեյի Եվրոպայի ակումբային առաջնությունը (խմբ․՝ ինդորհոկեյը խոտի հոկեյի տարատեսակ է, որն անցկացվում է փակ տարածություններում՝ ձմռանը), որին Հայաստանը ներկայացրել է «Հրազդան» ակումբը։ Հայ հոկեյիսըտները նվաճել են բրոնզե մեդալ։ «Հրազդան» ակումբի հարձակվող Ալեքսեյ Սոբոլևսկին, խփելով 17 գնդակ, ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու և խաղացող, իսկ «Հրազդան»-ի դարպասապահ Իվան Օժեռելևը՝ լավագույն դարպասապահ: Առաջնության հաղթող է դարձել իռլանդական «Three Rock Rovers» ակումբը, իսկ 2-րդ տեղը գրավել է նորվեգական «Kringsja Sports Klubb» ակումբը: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
