«Հույս ունեմ Սամվել Ալեքսանյանը ելույթ կունենա և կփարատի բոլորիս կասկածները, որ գործ ունենք ընտրակաշառքների հետհավաքման գործընթացի հետ». Ն. Փաշինյան
«ՀՀ-ում տեղի է ունեցել գնաճի շղթայական ռեակցիա, տեղի է ունեցել լայն սպառման ապրանքների մի հսկայական գնաճ: Կառավարությունը հրապարակում է 2,6 %, որը ծիծաղելի թիվ է: Դա առնվազն 21,9 % է՝ մեր անցկացրած ուսումնասիրությունների արդյունքով: Այս թանկացումը չէր բացառվում, որովհետև երկու ընտրություն էինք ունեցել իրար վրա, որոնք շատ ակտիվ ընտրակաշառքային ներգործությամբ էին աչքի ընկել՝ մեկը խորհրդարանական ընտրությունները, մյուսը՝ Երևանի քաղաքապետի, որից հետո էլ տեղի է ունեցել այսպես կոչված՝ ընտրակաշառքների հետհավաքման պրոցեսը, որը միշտ էլ տեղի է ունենում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստին ասաց հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը: «Այս երևույթը մենք կարող ենք ցույց տալ ոչ միայն բենզինի, դիզվառելիքի պարագայում, այլև շաքարավազի: Եթե միջազգային շուկայում շաքարավազի գներն էժանացել են 39,4 %-ով, ապա Հայաստանում՝ 6,2 %-ով: Այսինքն՝ դուք կարող եք տեսնել, թե գնային ինչպիսի մարժա է տեղի ունեցել: Ես հույս ունեմ, որ այս խնդրի կապակցությամբ ՀՀԿ պատգամավոր պարոն Ալեքսանյանը ելույթ կունենա և կփարատի մեր բոլորի կասկածները, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք այսպես ասած՝ ընտրակաշառքների հետհավաքման գործընթացի հետ»,- հայտարարեց Ն. Փաշինյանը՝ առաջարկելով վերադառնալ մինչև հունվար եղած Հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
47903.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
131502.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
49802.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
47202.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
13002.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10701.05.2024, 21:54