«Ամենահամով խինկալին պատրաստում են Ջավախքի հայերը». «Известия»
![]() Վրաստանի Սամցխե Ջավախեթիի (հայերեն անվանումը՝ Ջավախք) բնակիչները վրացական ավանդական խինկալիի պատրաստման իրենց բաղադրատոմսն ունեն: «Այստեղ յուրաքանչյուր ընտանիքում սագ են պահում, որոնց միսը ձմռանը հատուկ բաղադրատոմսով է պատրաստվում: Նախապես այն համեմում են աղով, չորացնում արևի տակ: Ապա, արդեն ձմռանը, մսից տարբեր ուտեստներ են պատրաստում, այդ թվում՝ խինկալի»,- գրում է «Известия» պարբերականը՝ Վրաստանի տարբեր շրջաններում խինկալիի պատրաստման բաղադրատոմսերին նվիրված իր հոդվածում: Պարբերականի հրապարակման համաձայն՝ սագի մսով պատրաստված խինկալիները տարբերվում են իրենց համային հատկանիշով, ինչպես նաև չափով. դրանք բավականին փոքր չափերով են պատրաստում, շերտերով դնում են կաթսայի մեջ և ջրով ծածկում: Ապա մատուցում են սխտորի սոուսի հետ: Նշվում է նաև, որ Ջավախքի հայերի պատրաստած խինկալիի գլխավոր բաղադրիչը հալեցրած կարագի վրա տապակված սոխն ու մածունն են: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
