Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Հայ ըմբիշները մեկ մեդալով են վերադառնում Իրանից

787
Ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ., 21:55
Հայ ըմբիշները մեկ մեդալով են վերադառնում Իրանից

Իրանում կայացել է «Թախթիի գավաթ» միջազգային 38-րդ մրցաշարը, որին Հայաստանը ներկայացրել են ազատ ոճի ըմբիշներ 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը և Նարեկ Սիրունյանը, 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը և Դավիթ Ափոյանը, 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը, 79 կգ քաշային Վարուժան Կաջոյանը, 92 կգ քաշային Շամիր Աթյանը և Արման Մկրտչյանը և 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Իրան մեկնած մեր թիմը հայրենիք է վերադառնում 1 մեդալով։ Պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին է կանգնել Միհրան Ջաբուրյանը։