Մահացել է ժամանակակից համացանցի հիմնադիրներից մեկը
![]() ԱՄՆ-ում 70 տարեկանում մահացել է ժամանակակից համացանցի հիմնադիրներից մեկը, Electronic Frontier Foundation հիմնադրամի (ոչ առևտրային հայտնի կազմակերպություն, որը զբաղվում է պետությունից համացանցի օգտատերերի իրավունքների պաշտպանությամբ) հիմնադիր Ջոն Փերի Բառլոուն: Այս մասին ասվում է հիմնադրամի կայքում: «Կոտրված սրտով հայտնում ենք, որ այսօր առավոտյան մահացել է EFF-ի հիմնադիր և մշտապես մեզ ոգեշնչող Ջոն Փերի Բառլոուն: Նա միշտ կմնա EFF-ի անբաժան մասը»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ: Բառլոուն EFF-ն հիմնադրել է 1990թ.-ին Ջոն Գիլմորի և Միտչել Քափորի հետ՝ համացանցի օգտատերերի քաղաքացիական ազատություններն ու իրավունքները պաշտպանելու նպատակով: Նա նաև Հարվարդի իրավաբանական ֆակուլտետի՝ համացանցի և հասարակության բերքմանյան կենտրոնի հիմնադիրն էր: Բացի այդ, 70-ական թթ. Բառլոուն մի քանի երգ է գրել ամերիկյան Grateful Dead ռոք խմբի համար: |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
