Samsung-ի ղեկավարին կասկածում են հարկերից խուսափելու համար
![]() Հարավային Կորեայի ոստիկանությունը Samsung ընկերությունների խմբի ղեկավար Լի Կուն Հիին կասկածում է հարկերից խուսափելու համար (8,2 միլիարդ վոն՝ 7,5 միլիարդ դոլար), հաղորդում է DW-ն: Նա նաև կասկածվում է իր աշխատակիցների՝ մոտ 400 միլիարդ վոնի չափով բանկային հաշիվներն օգտագործելու համար: Yonhap-ի հաղորդմամբ՝ Samsung-ը հրաժարվել է մեկնաբանություններից, ոստիկանությունը ևս դեռևս չի մեկնաբանում այդ տեղեկությունը: Նշվում է, որ հարավկորեացի իրավապահները քննում են Samsung-ի միջոցների վատնման գործը, որոնք, ենթադրաբար, օգտագործվել են Լիին և նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի թարմացման և վերանորոգման վճարման համար: Samsung-ը՝ Հարավային Կորեայի խոշորագույն բիզնես կայսրությունն, արդեն վաղուց հայտնի է ֆինանսական սկանդալներով: Samsung-ի ղեկավարի որդին՝ Լի Չժե Յոնը՝ կայսրության ժառանգորդն, այս շաբաթ ազատ է արձակվել բանտից այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը երկու անգամ կրճատել է 5-ամյա ժամկետը, որի համաձայն՝ Լի կրտսերը դատապարտվել էր կաշառակերության համար: 2014թ. սրտի կաթվածից հետ Լի կրտսերը հոսպիտալացվել էր: 2009թ. Լի Կուն Հին դատապարտվել էր հարկերից խուսափելու գործով, սակայն հետագայում ներում ստացել: Այդ ժամանակ ևս գործը կապված էր Լիի կողմից իր վստահելի անձանց բանկային հաշիվների օգտագործման հետ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
