«Թուրքի կողմից իրականացվող Ցեղասպանությունը գտավ մեզ 100 տարի անց». Աֆրինի վերջին հայը
![]() Հարութ Գևորգն Աֆրինի վերջին հայն է, գրում է քրդական Mezopotamyaajansi.com լրատվամիջոցը: Նա 61 տարեկան է, նրա ընտանիքը 1915-ի ցեղասպանության ժամանակ փախել է Էզազ, ապա Հալեպ, այնտեղից էլ՝ Աֆրին: Գևորգն, ով 4 երեխաներ ունի, այս քաղաքում դարբնությամբ ու առևտրով է զբաղվում: «Սա Սիրիայի միակ քաղաքն էր, որ պատերազմ չէր տեսել, այստեղ էին փախել մյուս քաղաքների բնակիչները: Եվ հիմա, հարյուր տարի անց, թուրքերի կողմից իրականացվող Ցեղասպանությունը գտել է մեզ Աֆրինում: Թուրքիան, ինչպես ցեղասպանության ժամանակ, այնպես էլ հիմա, սպանում է կանանց և երեխաներին: Բավական չէ՞, ինչքան անմեղ արյուն թափեցիք: Մենք պահանջում ենք, որ այս հարձակումներն ու պատերազմը դադարեցվեն: Թող բոլորը լսեն մեր ձայնը, մեր կոչն ուղղված է բոլոր ժողովուրդներին»,-խոսքը եզրափակել է Հարութ Գևորգը: Թուրք-սիրիական սահմանին գտնվող Աֆրին շրջանն արդեն 19 օր է ենթարկվում է Թուրքական զորքի հարձակումներին: Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որն ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկիչների դեմ պայքարելու քողի տակ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և՝ խաղաղ բնակչության դեմ՝ սպանելով տասնյակ երեխաների ու մեծահասակների: Աղբյուրը` mezopotamyaajansi.com |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
