«Ինչպե՞ս է պատահում, որ սննդի անվտանգության նորմերի խախտումը հայտնաբերում է ոչ թե ՍԱՊԾ-ն, այլ՝ ԶԼՄ-ն». Շաքե Իսայանը՝ գյուղնախարարին
![]() «Երբ մարդիկ թթվասեր են գնում կամ մեկ այլ բան, պետք է հավատացած լինեն, որ կա ծառայություն, որ իրենց շահերը պաշտպանում է: Այս խոսքերը հայտարարել է ՀՀ վարչապետը՝ հունվարի 20-ի նիստի ընթացքում, երբ ներկայացվում էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաշվետվությունը: Նիստից 10 օր անց «Հետք»-ը հրապարակում է լաբորատոր փորձաքննության արդյունքներ, որտեղ ներկայացված է ՀՀ շուկայում լայն տարածում ունեցող 10 արտադրողի թթվասեր, որոնցից միայն 3-ն են համապատասխանում սահմանված նորմերին, մնացած 7-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկներ, խմորասնկերի բարձր քանակ: Այդ ինչպե՞ս է պատահում, որ կանթամթերքի ոլորտում սննդի անվտագության նորմերի խախտումը հայտնաբերում է ոչ թե սննդի անվտանգության պետական ծառայությունը, այլ՝ ԶԼՄ-ն: Չեք գտնո՞ւմ, որ ծառայությունն իր տեղում չէ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, դիմելով Գյուղատնտեսության նախարարին, ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Շաքե Իսայանը: «Բոլորն իրենց տեղում են գտնվում: Սա առաջին դեպքը չէ, որ մամուլը թերություններ է հայտնաբերում սննդի որակի հետ կապված: Ծառայությունն ակտիվ համագործակցում է մամուլի հետ: Թթվասերի հետ կապված դիտարկում է արվում ու մինչև շաբաթվա վերջ կլինի հայտարարություն: Ֆիզիկապես անհնար է ամբողջ շուկայում ամենօրյա հսկողություն անել»,- ասաց նախարար Իգնատի Առաքելյանը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
