Որքա՞ն գումար են մեկ օրում կորցրել աշխարհի ամենահարուստ մարդիկ
![]() Փետրվարի 5-ին ԱՄՆ-ում ֆոնդային շուկայում գրանցված անկման հետևանքով աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց կարողությունը մեկ օրում կրճատվել է 114 միլիարդ դոլարով, հաղորդում է Bloomberg-ը: Ամենից շատ տուժել է Berkshire Hathaway ներդրումային ընկերության հիմնադիր և ղեկավար Ուորեն Բաֆեթը: Նրա կարողությունը կրճատվել է 5,1 միլիարդ դոլարով: Իսկ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, կորցրել է 3,3 միլիարդ դոլար: Ամերիկյան Dow Jones Industrial Average արդյունաբերական ինդեքսը նվազել է 4,6%-ով: Google-ի համահիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը մեկ օրում կորցրել են 2,3 միլիարդ դոլար յուրաքանչյուրը: Իսկ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կորցրել է 2,25 միլիարդ դոլար: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
