Աշխարհի ամենահարուստ մարդը մեկ երեկոյի ընթացքում 6,5 միլիարդ դոլար է վաստակել
2733
Ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ., 22:15
![]() Amazon ինտերնետ ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը մեկ երեկոյի ընթացքում հարստացել է 6,5 միլիարդ դոլարով, երբ ընկերության բաժնեմասերը փետրվարի 1-ին աճել են 6,2%-ով, հայտնում է Marketwatch-ը: Նրա բաժնեմասերի ընդհանուր գումարը գերազանցել է 123 միլիարդ դոլարը: Տարեսկիզբը չափազանց հաջողակ է եղել Բեզոսի համար: Միայն հունվար ամսվա ընթացքում նա 17,4 միլիարդ դոլար է վաստակել: Հունվարին սկզբին Բեզոսը ճանաչվել է պատմության մեջ ամենահարուստ մարդ: Բեզոսն Amazon-ը հիմնադրել է 1994թ.-ին, իսկ արդեն 2016թ.-ին ընկերության շրջանառությունը կազմել է մոտ 136 միլիարդ դոլար: Բացի Amazon-ի բաժնեմասերից՝ Բեզոսին է պատկանում նաև The Washington Post պարբերականն ու Blue Origin ընկերությունը, որը զբաղվում է նոր սերնդի տիեզերանավերի մշակմամբ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
