Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Ֆրանսիայում մրցավարը որակազրկվել է 3 ամսով՝ ֆուտբոլիստին հարվածելու համար

315
Ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ., 13:50
Ֆրանսիայում մրցավարը որակազրկվել է 3 ամսով՝ ֆուտբոլիստին հարվածելու համար

Ֆրանսիայի լիգայի ղեկավարությունը 3 ամսով որակազրկել է մրցավար Տոնի Շապրոնին՝ Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Նանտ»-ՊՍԺ հանդիպման ընթացքում ֆուտբոլիստին հարվածելու համար։ Հանդիպման 90-րդ րոպեին պաշտպան Դիեգո Կառլոսը ոչ միտումնավոր բախվել է Շապրոնին, ինչի արդյունքում նա ընկել է խոտածածկին։ Մրցավարը փորձել է ոտքով հարվածել ֆուտբոլիստին, ապա կարմիր քարտ է ցույց տվել նրան։ Ավելի ուշ Ֆրանսիայի լիգան չեղյալ է հայտարարել որակազրկումն, իսկ Շապրոնը ներողություն է խնդրել ֆուտբոլիստից։