Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Facebook-ը հաշվետվություն է ներկայացրել 2017-ի ֆինանսական արդյունքների մասին

1055
Հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ., 14:20
Facebook-ը հաշվետվություն է ներկայացրել 2017-ի ֆինանսական արդյունքների մասին

Facebook ընկերությունը 2017 թվականին ստացել է 15,9 միլիարդ դոլարի շահույթ: Այս մասին ասվում է ընկերության զեկույցում:

Այսպիսով, անցյալ տարվա համեմատ՝ այն աճել է 56%-ով:

Facebook-ի եկամուտն աճել է ՝27,6 միլիարդ դոլարից մինչև 40,6 միլիարդ դոլար:

2017-ի դեկտեմբերին սոցիալական ցանց մուտք գործած օգտվողների թիվը կազմել է 1,4 միլիարդ, ամսվա ընթացքում՝ առնվազն 2,13 միլիարդ: Ընկերության տվյալներով՝ երկու ցուցանիշների տարեկան աճը կազմել է 14%: