Տարածված լուսանկարը՝ կեղծիք. ծնողների շիրիմներին սգացող սիրիացի տղան
![]() Այս լուսանկարը «Թուիթեր»-ում՝ իր @americanbadu էջում հրապարակել է Սաուդյան Արաբիայում ապրող ամերիկացի մահմեդական: Նա հայտարարել է, թե այն արվել է Սիրիայում, և որ այս տղայի ծնողներն սպանվել են Ասադի ռեժիմի կողմից, իսկ տղան սգում է նրանց շիրիմների մոտ ու այնտեղ էլ գիշերում: Հրապարակումից մեկ օր չանցած՝ այն արդեն հարյուրհազարավոր կիսումներով տարածվել է համացանցի բոլոր հարթակներում: Սակայն իրականում լուսանկարը պատկանում է երիտասարդ լուսանկարիչ Աբդուլ Ազիզ Ալ-Օթայբիին, ով ևս ապրում է Սաուդյան Արաբիայում: Հենց նրա էջից էլ վերոնշյալ ամերիկացի մահմեդականը վերցրել էր լուսանկարը: Լուսանկարում Ալ-Օթայբիի զարմիկն է, ով նույնպես սաուդցի է և կապ չունի Սիրիայի հետ: Խճածածկ թմբերը բնավ էլ գերեզմանաթմբեր չեն, պարզապես նման են դրանց: Ի դեպ, իր լուսանկարը տեսնելով @americanbadu էջում, Ալ-Օթայբին խնդրել է օգտատիրոջը հեռացնել այն և ստացել է այսպիսի պատասխան. «Ինչու չես ուզում թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա: Ինչու չես համաձայնվում, որ այս լուսանկարը Սիրիայից է, որ Աստծուց քո պարգևն ստանաս: Դու ուռճացնում ես խնդիրը»: Այս խոսակցությունից հետո, այնուամենայնիվ, կեղծ մեկնաբանությամբ լուսանկարը հեռացվել է, սակայն դա արդեն ոչ մի նշանակություն չի ունեցել, մինչ օրս էլ այն տարածվում է համացանցում՝ որպես ծնողների շիրիմներին սգացող սիրիացի տղայի լուսնակար: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00

