Համացանցն ապահովող ստորջրյա մալուխների քարտեզը. ի՞նչ կլինի, եթե դրանք կտրվեն
![]() Այս քարտեզի վրա ներկայացված է ստորջրյա մալուխների հսկայական ցանցը, որն ապահովում է ողջ աշխարհում համացանցի աշխատանքը, գրում է Business Insider-ը: Քարտեզն ստեղծվել է Telegeography հեռահաղորդակցական-վերլուծական ընկերության կողմից և ցույց է տալիս հարյուրավոր մալուխներ, որոնք ձգվում են օվկիանոսի խորքից և ունեն տարբեր գույնի գծեր: Քարտեզի վրա մասշտաբային ենթակառուցվածքներ են ցուցադրված, որոնք ստեղծվել են տասնամյակներով, առավելապես, մասնավոր ձեռնարկատերերի ջանքերով: Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական ֆորումի տվյալների համաձայն՝ միջմայրցամաքային տվյալների 97%-ը փոխանցվում է նման մալուխների օգնությամբ: Եվ չնայած բոլոր երկրների համար դրանց ակնհայտ ռազմավարական նշականությանը՝ դրանց անվտանգության համար համեմատաբար քիչ ջանքեր են ներդրվում: Վերջին ամիսներին ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ ագրեսոր պետությունները, մասնավորապես, Ռուսաստանը, կարող են դրանք կտրել: Policy Exchange կենտրոնի զեկույցում Ռուսաստանին նախազգուշացնում են զերծ մնալ Ատլանտիկայում «ագրեսիվ գործողություններից», որտեղ տեղակայված են Եվրոպան և ԱՄՆ-ն կապող մալուխները: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
