Սամվել Կարապետյանը, Գագիկ Ադիբեկյանն ու Ռուբեն Վարդանյանը՝ «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ» վարկանիշային ցուցակում
![]() Ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Գագիկ Ադիբեկյանն ու Ռուբեն Վարդանյանը ներառվել են Forbes-ի «անշարժ գույքի արքաներ» վարկանիշային ցուցակում: Forbes-ի համաձայն՝ ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պահպանել է «2017թ. անշարժ գույքի արքաներ» վարկանիշային ցուցակում 3-րդ տեղը:
Ընկերությունն ամեն տարի ավելի քան 500 000 քառ. մ տարածքով զվարճանքի կենտրոններ է բացում: Վարձակալությունից ստացվող ընդհանուր շահույթը կազմում է 650 միլիոն դոլար: Ցուցակում են նաև հայազգի գործարարներ Գագիկ Ադիբեկյանն ու Ռուբեն Վարդանյանը՝ ներդրումային հոլդինգով (28-րդ տեղում):
RD Group-ը Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի հետ միասին ունի ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիարդ դոլարի անշարժ գույքի պորտֆել: Պարբերականի հաշվարկների համաձայն՝ վարձակալությունից ստացվող գումարը կազմում է 65 միլիոն դոլար: Գագիկ Ադիբեկյանը RD Group-ը հիմնել է 1996-ին և այժմ հոլդինգի տնօրենների խորհրդի ղեկավարն է:
Forbes-ի վարկանիշային ցուցակը գլխավորել են Զարահ Իլիևն ու Գոդ Նիսանովը՝ «Կիևի հրապարակ» ընկերությունով, որի վարձակալությունից ստացվող գումարը կազմում է 1535 միլիոն դոլար: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00



