Ֆինանսների նախարարը՝ կրթված, բոյով, սիրուն տղա, էսօր ասում ա՝ 2011-ին 7% գնաճ ա եղել, մարդ ա՞ մեռել». Փաշինյան
![]() «Մեր իշխանության ներկայացուցիչները Google Translate-ով են խոսում: ՊԵԿ-ից ասում են՝ հա, գազը թանկացել ա, խի՞ եք պատմություն սարքել, վերադարձել ենք 2015-ին: Ֆինանսների նախարարը՝ կրթված, բոյով, սիրուն տղա, էսօր ասում ա՝ հա 2011 թվին 7 տոկոս գնաճ ա եղել, մարդ ա՞ մեռել... Ինչ ասեմ, փակենք էս լսումները, գնանք տներով: Այսինքն, չափանիշը՝ մարդ մեռնել-չմեռնելն ա»,- Աժ-ում հայտարարեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների՝ թանկացումների թեմայով ելույթներին: Հիշեցնենք՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ՀՀ կառավարությունում դեռ պետք է վերլուծեն Հայաստանում գնաճի պատճառները, նոր հետևություններ, ըստ այդմ նաև քայլեր անեն: Դիտարկմանն՝ ինչ պետք է անի քաղաքացին, որպեսզի սովից չմահանա, Արամյանը նշել էր. «Ես ուզում եմ հիշեցնել 2011-ը, երբ առկա էր 7 տոկոսից բարձր գնաճ, ի՞նչ տեղի ունեցավ, այդ ժամանակ մահացա՞ն»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
