Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է Մխիթարյանի աշխատավարձի չափը

274
Երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ., 14:30
Հայտնի է Մխիթարյանի աշխատավարձի չափը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ պաշտոնապես տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ», որի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել։ Բրիտանական ԶԼՄ-ները հայտնել են 29-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մանրամասները։ Ըստ տեղեկությունների՝ Մխիթարյանն «Արսենալ»-ի հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր, որի համաձայն նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 200 հազար ֆունտ սթերլինգից ոչ պակաս։