«Մեր հարևան պետություններում գնաճը և՞ս պայմանավորված է հարկերի ավելացմամբ». Զեյնալյանը՝ Ջավադյանին
![]() «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, հետաքրքրվեց, թե մեր հարևան պետություններում գնաճը և՞ս պայմանավորված է հարկային բեռի ավելացմամբ. «Արդյոք այդ երկրներում թոշակն ու աշխատավարձը չե՞ն բարձրացել: Հաջորդ հարցը՝ ապրանք վաճառողը կաշկանդվա՞ծ է արդյոք արժեք ավելացնելով: ՀՀ-ում արժեք ավելացնելու՝ օրենքով նախատեսված սահմանափակում կա՞ արդյոք, թե՞ ոչ»: ԿԲ նախագահն ասաց. «Շուկայական տնտեսությունում սահմանափակումներ չկան, կան չարաշահումներ, որոնք ինձ թվում է՝ պատժվում են ու կան մարմիններ, որ բացահայտում ենք դրանք: Ինչ վերաբերում է այդ երկրների նվազագույն աշխատավարձին, կենսաթոշակներին, վստահեցնում եմ, որ այդ ցուցանիշներով մենք գոնե լավագույնների մեջ ենք՝ բացառությամբ, եթե համեմատենք ՌԴ-ի միջին աշխատավարձի հետ: Թե Վրաստանի, թե Ադրբեջանի համեմատ մեր միջին աշխատավարձն ու կենսաթոշակն ավելի բարձր է»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
