Բուրյաթիում դպրոցի հարձակումից տուժածների վիճակը դեռևս ծանր է
![]() Բժիշկներն առայժմ մտադիր չեն դուրս գրել վիրավորներին, ովքեր տուժել էին Ուլան-Ուդե քաղաքի Սոսնի Բորի շրջանի թիվ 5 դպրոցի վրա հարձակման հետևանքով. հաղորդում է РИА Новости-ին: «Առայժմ չի կարող խոսք գնալ նրանց դուրս գրման մասին», - ասել է գործակալության զրուցակիցը: Նա տեղեկացրել է, որ վերջերս վիրահատված աղջիկը դեռևս կայուն-ծանր վիճակում է: Մնացածը գտնվում են միջին աստիճանի ծանր վիճակում: Հիշեցնենք՝ Ուլան-Ուդե քաղաքի մերձակայքում գտնվող 5-րդ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների վրա անցած ուրբաթ հարձակում էր տեղի ունեցել: Ավագ դասարանի աշակերտներից մեկը ներխուժել էր 7-րդ դասարանցիների դասասենյակ և դյուրավառ հեղուկով շիշը նետել, հրդեհել և կացնով հարձակվել է աշակերտների վրա: Վերջին տեղեկատվության համաձայն, յոթ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ հարձակվողը, ուսուցիչը և աշակերտները: Քրեական գործ է հարուցվել «Երկու կամ ավելի անձանց սպանության փորձ» և «Անզգուշություն» հոդվածներով: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
