Քրդական ազգային կոնգրեսը կոչ է արել միջազգային հանրությանն՝ «աչք չփակել Աֆրինի հարձակումների վրա». Կ. Հովհաննիսյան
Քրդական ազգային կոնգրեսը (KNK), քրդական քաղաքական և հասարակական կազմակերպությունների անունից կոչ է արել Միացյալ ազգերի կազմակերպությանը, ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային հակաահաբեկչական կոալիցիոն և միջազգային ուժերին, որպեսզի «աչք չփակեն Աֆրինի հարձակումների վրա»: Հայտարարություն է տարածել նաև PKK-ն: «Այսօր դիմադրության օր է: Աջակցեք Աֆրինին ամեն կերպ: Մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք կկանգնենք և հաջողության կհասնենք»: KNK-ը Թուրքիային նկարագրում է որպես «մեր ժողովրդի հիմնական թշնամին»: «Թուրքիան դեմ է քրդերի բոլոր շահերին, դեմ է Ռոժավային, դեմ է Ռոժհալաթին, դեմ է Բաշուրին, դեմ է Բակուրին, նա վարում է ձուլման, ժխտման, ոչնչացման և ցեղասպանության քաղաքականություն: Ռոժհալթի, Իրաքյան Քրդստանի, Բաշուրիի Քրդիստանի տարածաշրջանի, Ռոժավայի և Բակուրի քրդական տարածքներից այնպես է վախենում, որ սկսել է զենք օգտագործել քաղաքացիական բնակաչության դեմ»,- ասված է հայտարարության մեջ: KNK-ը քրդերին կոչ է արել համախմբվել քրդերի Աֆրինը պաշտպանելու համար. «Պետք է պաշտպանենք Աֆրինին թշնամու հարձակումներից միասնության և բացառապես միասնության շնորհիվ, ինչպես մենք արեցինք Քոբանիում»: Կոնգրեսը, որը սերտ կապեր ունի PKK-ի ու նրա կալանավորված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, կոչ է արել երիտասարդներին միանալ Աֆրինում քրդական ուժերին: Աղբյուրը` Կարեն Հովհաննիսյան (Ֆեյսբուք) |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06