Հեքիաթային տորթ-ամրոցն ապշեցրել է ոչ միայն հարսանիքի հյուրերին, այլև՝ համացանցը
![]() Ղազախստանի Շիմքենդի քաղաքում օրերս տեղի ունեցած հարսանեկան արարողությունը դարձել է համացանցի բուռն քննարկումների թեմա՝ շնորհիվ տորթի: 4 մետրանոց այս գլուխգործոցի հեղինակը ռուսաստանցի հայտնի հրուշակագործ Ռենատ Աղզամովն է: Ինստագրամյան իր էջում տորթի հեղինակը գրել է հետևյալը. «Քաշը մոտ 1500 կգ է: Այս չափերի տորթն այլ երկիր տեղափոխելը դժվարին աշխատանք է, բայց ոչ մեր պրոֆեսիոնալ խմբի համար: Մինչև տորթը խնջույքի դահլիճ մտցնելը 3 ցերեկ ու գիշեր չեմ քնել, բայց արդյունքը դրան արժեր»: Հեքիաթային տորթը ոչ միայն հսկայական է եղել, այլև՝ շարժանկարային: Տորթ-ամրոցի շքամուտքին է մոտեցել խաղալիք կառքը, դրա մեջից դուրս են եկել քաղցրահամ հարսնացուն և փեսացուն ու լուսավառվող վերելակով բարձրացել ամրոցի շքեղ պատշգամբներից մեկը: Տորթի մասին թեʹ հյուրերը, թեʹ այլոք, զանազան առասպելներ են հյուսել, հատկապես՝ դրա արժեքի վերաբերյալ: Ոմանք անգամ պնդել են, թե դրա համար վճարվել է 178 հազար դոլար, ինչը տորթի հեղինակն այսպես է մեկնաբանել. «Ինչո՞ւ չգրել, թե այն 3 միլիոն եվրո է արժեցել, կամ 5 միլիոն դոլար: Ամենահետաքրքիրն այն է, որ մարդիկ հավատում են դրան: Ես այս աշխատանքի համար տասնապատիկ ավելի կվերցնեի, եթե տային: Բայց թե իրականում որքան է վճարվել, կիմանա միայն 2 մարդ՝ ես և պատվիրատուն»: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00


