«Ինչո՞ւ գրիպի դեմ անվճար պատվաստումներ չեն իրականացվում». օգտատերը՝ Լիանա Թորոսյանին
ՀՀ-ում սուր շնչառական վարակների ակտիվացման մասին «Ազատության» ֆեյսբուքյան եթերում խոսել է ԱՆ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Հոսպիտալացված 700 հիվանդների գերակշիռ մասը 0-2 տարեկան երեխաներն են: Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով 2017 թվականի նոյեմբերից Հայաստանում շրջանառում են գրիպի Ա և Բ տեսակներն, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ: «Կա գրիպի դեմ պատվաստանյութ, ինչո՞ւ համատարած անվճար պատվաստում չի իրականացվում՝ գոնե խոցելի խմբերի շրջանում»,- դիմելով մասնագետին՝ հարց են ուղղել օգտատերերը. «Այդպես չէ. պատվաստումների մասին բազմիցս հրապարակվել է, ու պոլիկլինիկաները զանգում, հրավիրում են խոցելի խմբի ներկայացուցիչներին: Որոնք են նրանք՝ վաղ հասակի երեխաները, հղիները, զուգակցող հիվանդություններով անձինք, 65-ից բարձր անձինք: Պատվաստանյութը կա, որը կոչված է պաշտպանելու գրիպի երկու տեսակներից»,- արձագանքեց բժիշկը: Ճշտող հարցին՝ գրիպի դեմ պատվաստումը մեկ սեզոն կարող է պաշտպանել, ինչպե՞ս եք իմանում՝ հաջորդ տարի ինչ գրիպ է լինելու, որ դրա դեմ պատվաստեք, Թորոսյանն ասաց. «ԱՀԿ-ն տարբեր տարածաշրջաններում գիտական կանխատեսումներ է անում, թե եկող տարի որ հարուցիչն է շրջանառվելու: Սա գիտական մոտեցում է ու ինքնանպատակ չէ»: Մյուս հարցին՝ ինչ դեղորայք կարելի է օգտագործել վարակից պաշտպանվելու համար, Թորոսյանն ասաց՝ կրել դիմակ, խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից: Իսկ թե ինչու պետք չէ վիրուսի դեպքում հակաբիոտիկ օգտագործել, ասաց. «Հակամանրէային պատրաստուկները բակտերիայի դեմ են ուղղված, ոչ թե վիրուսի: Եթե գրիպի ժամանակ հակաբիոտիկ ենք օգտագործում, ճնշում ենք իմունիտետը՝ բաց հարթակ ստեղծելով վիրուսի համար»: |
#AstraZeneca-ն խոստովանել է, որ #COVID_19-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել
97830.04.2024, 23:24Կիրանցում սև բերետավորները հարվածել են մի աղջկա գլխին, մյուսի՝ որովայնին
38927.04.2024, 00:30Կիրանցում բերետավորների հարձակումից հետո կանանց են տեղափոխում շտապօգնության մեքենայով (տեսանյութ)
17226.04.2024, 23:24Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
18125.04.2024, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
14519.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
55118.04.2024, 12:24