Կամո Հովհաննիսյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտ»-ում
![]() Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտ»-ը ձեռք է բերել Հայաստանի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը: «Ալաշկերտ»-ի նորեկն արդեն առաջին մարզումն է անցկացրել մեր թիմի կազմում: 25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Բելառուսի Բարձրագույն խմբում հանդես եկող «Տորպեդո ԲելԱԶ»-ն էր, որի կազմում անցկացրած առաջնության 28 խաղերում Հովհաննիսյանը դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 1 գոլ էլ Կամոն հեղինակել է Բելառուսի գավաթի խաղարկության 3 հանդիպումներում: Կամո Հովհաննիսյանը ճանաչվել է Բելառուսի նախորդ առաջնությունում «Տորպեդո ԲելԱԶ»-ի լավագույն խաղացող՝ թիմի երկրպագուների վարկածով: 10 խաղում նա ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ, 14 խաղում հայտնվել է լավագույն եռյակում: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո բելառուսական ակումբի ղեկավարությունը բարելավված պայմաններով համաձայնագիր չի առաջարկել հայ ֆուտբոլիստին, և նա նախընտրել է վերադառնալ հայրենիք և կարիերան շարունակել Հայաստանի չեմպիոնի կազմում: Մինչև արտասահման տեղափոխվելը փորձառու կիսապաշտպանը հանդես է եկել Երևանի «Փյունիկ»-ի կազմում: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 157 խաղում Հովհաննիսյանը խփել է 28 գոլ, կատարել 19 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 36 խաղ է անցկացրել ազգային թիմի կազմում, 10 խաղ՝ երիտասարդական հավաքականի և 5 հանդիպում՝ Մ-19 հավաքականի կազմում: Պայմանագրի ստորագրումից հետո Կամո Հովհաննիսյանը կիսվել է տպավորություններով. «Ուրախ եմ «Ալաշկերտ»-ի հետ պայմանագիր ստորագրելու կապակցությամբ և ցանկանում եմ բազմաթիվ հաջողություններ արձանագրել իմ նոր թիմի կազմում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ եվրոպական ակումբային մրցաշարերում: Շատ լավ եմ ճանաչում թիմակիցներիս, որոնց հետ հանդես եմ եկել տարբեր տարիքային հավաքականներում»,- նշել է Հովհաննիսյանը: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
