«Ելք»-ն առաջարկում է «Շահումով խաղերի, խաղատների մասին» օրենքում ներդնել ինքնաարգելման համակարգը
Խորհրդարանը քննարկում է «Շահումով խաղերի, խաղատների մասին» ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած ՀՀ օրենքի նախագծի փոփոխությունները: Առաջարկվում է ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացողի անձնագիրն, անձը հաստատող փաստաթուղթը, որը պարունակում է տվյալներ տարիքի վերաբերյալ: Երկրորդ՝ առաջարկվում է սահմանափակել մոլախաղերով հրապուրվելու հետևանքով ընտանիքը ծանր վիճակում դրած քաղաքացու այցելությունները: Երրորդ առաջարկությունը վերաբերում է անձի՝ ինքն իրեն սահմանափակ ճանաչելու մասին հայտարարությանը: «Անձը, որն ունի ալկոհոլի ազդեցության տակ խաղատուն այցելելու վատ սովորություն, բայց հետագայում գիտակցում է, որ ծանր կացության մեջ է դրել ընտանիքին, առաջարկում ենք, որ գնա Ֆիննախ, հայտարարություն տա, որ ինքս ինձ արգելում եմ մուտք գործել խաղատուն: Ու երբ մի օր ալկոհոլի ազդեցության տակ ուզենա գնա, բազայով թղթերը նայեն ու թույլ չտան: Վերջին դրույթին կառավարությունը դեմ է»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում կարևորեց օրենքում առաջարկվող փոփոխությունները՝ նշելով. «Կախվածությունը խաղատներից հիվանդություն է: Ինչո՞ւ է կառավարությունը դեմ ինքնարգելանքի մեխանիզմի ներդրմանը»: «Պնդում էին, որ Քաղաքացիական օրենսգիրքը դա թույլ չի տալիս, բայց մենք ասում են՝ ինքնարգելանքի մասին հայտարարություն տվողը սահմանափակ գործունակ չի դառնում, խոսքը միայն խաղատուն այցելելուն է վերաբերվում»,- պատասխանեց Մարուքյանը: Հարցի քննարկումը շարունակվում է: |
Փաշինյանը Գավառում հանդես է գալիս դասախոսությամբ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2612:30Բագրատ Սրբազանի ուղերձը՝ Կիրանցից․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3512:24«Մի օր մեր այս զինվորականներն էլ ազատ կարձակվեն»․ Արսեն Բաբայան
3812:18«Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել»․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)
4812:00«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան
5611:48«Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան
5811:24