ՊՆ նախկին պաշտոնյայի գործը ՀՔԾ վարույթում է
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նախկին պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում ավելի քան մեկ տարի քննված քրեական գործը: Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն՝ 2016թ. դեկտեմբերի 21-ին, զինվորական համազգեստ կրելու կանոնները խախտելու համար Երևան քաղաքի բնակիչ Ա. Հ-ն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից հրավիրվել է Երևանի ՌՈ բաժին, որտեղ նշված բաժնի պետի՝ օպերատիվ աշխատանքների գծով տեղակալի աշխատասենյակում աշխատակիցներից մեկը հարվածել է Ա. Հ-ի գլխին և մարմնական վնասվածք պատճառել վերջինիս: Դեպքի առթիվ 09.01.2017թ-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա. Հ.-ի գլխին հարվածել է ՀՀ ՊՆ Երևանի ՌՈ հետաքննչական խմբի նախկին պետ Ա. Շ-ն, ում հիշյալ արարքի կատարման համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն 07.09.2017թ-ին ՀՀ ՔԿ քննիչի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: 14.09.2017թ-ին դատախազի կողմից որոշում է կայացվել Ա. Շ-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու մասին: Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ վերը նշված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա նախաքննությունը շարունակելու համար: |
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
1100:18«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
33Երեկ, 23:54«Եթե Թուրքիան Ադրբեջանի ու ՔՊ-ի հետ կոտորած սկսի, հնարավոր չի լինի հայտնել աշխարհին». Հովհաննես Իշխանյան
49Երեկ, 23:06«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
47Երեկ, 22:54«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». Վարուժան Գեղամյան
57Երեկ, 22:48Բագրատ Սրբազանի ուղերձը Հաղարծինի վանքից (տեսանյութ)
48Երեկ, 22:36