«ԼՂ խնդիրը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել». Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2017-ին ռուսական դիվանագիտության կատարած աշխատանքների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհնար է մեկընդմիշտ լուծել մեկ փաստաթղթով, հաղորդում է ТАСС-ը: «Մենք՝ ընդհանրացնելով կողմերի բոլոր դիրքորոշումներն, ինտենսիվ ջանքեր ենք գործադրել այդ ճգնաժամի լուծման համար և միաժամանակ փորձել ենք հուշել այն փոխզիջումները, որոնք կարող են հանգեցնել ընդհանուր հայտարարի այն հարցերում, որոնց հարցում կողմերը մինչ այժմ տարբեր դիրքորոշումներ ունեն: Ռուսաստանն այդ հակամարտության կարգավորման համար կոնկրետ ծրագրեր չունի, քանի որ այն կարող են կարգավորել միայն հակամարտության կողմերը: Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն հակամարտության կարգավորման համար բոլոր պայմաններն ստեղծել են»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր առաջարկները գտնվում են հակամարտող կողմերի մոտ: «Նրանք գիտեն համանախագահների կարծիքը, սակայն պետք է իրենք լուծեն խնդիրը: Մենք դրական ազդակներ ենք ակնկալում»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը: Նա նաև նշել է, որ այժմ «կարևոր է հավելյալ քայլերի ձեռնարկումը, որպեսզի շփման գծում իրավիճակն առավել հանգիստ լինի, ինչն էլ կօգնի սկսել քաղաքական կարգավորումը»: «Այդ խնդիրը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի համաձայնություններն ու կորոշի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավորման, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի, շահերից բխող հավեյլալ քնննարկումների հարցով աշխատանքի ուղիները»,- նշել է Լավրովը: |
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
7509:24«Բաքվի հերթական պահանջները». Արմենուհի Վարդանյան
9602:30«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
104Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
82Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
79Երեկ, 16:54